Սոսը գումար ա ստանում Հանրայինից ու վարում ա էդ ծրագիրը. ի՞նչ բարեգործության մասին կարա խոսք գնա


12:54 , 5 մայիս, 2022
Ընկերներ, անկեղծ ասած երեկվա դրությամբ չէի էլ իմանում, թե էդ ինչ տենց բարեգործական գործունեություն է իրականացնում էդ տղան, որ իշխանական պրոպագանդան էլ մեզ ուղղորդում է ծափ տալ իրեն ու հիանալ իր մարդ տեսակով: Էական չէր, քանի որ էդ 100 տունը, որոնց համար գումար են հավաքում, շատ փոքր բան է խոշոր հաշվով էս սրիկաների ձեռքով տասնյակ հազարավոր անօթևան դարձած արցախցիների, մեր 5.000 զոհված տղերքի, կորցրած Շուշիի ու Հադրութի և Արցախը հանձնելու ֆոնին: Ինչևէ, նոր ասեցի տեսնեմ էդ ինչ նախագիծ ա, ով ա իրականացնում ու որն ա էս տղու ավանդը: Նախագիծը փաստորեն իրականացվում է «Ապրելու Արցախ» հիմնադրամի և Հանրայինի կողմից: Հիմնադրամը ստեղծել են ՄԱՆԵ ԹԱՆԴԻԼՅԱՆՆ և ՄԵՍՐՈՊ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ: Նիկոլի մոտ նախարար աշխատած, Նիկոլի դեսպան Էդմոնի Մանեին կարծում եմ գիտեք, չպատմեմ, երկու խոսքով ասեմ թե ով է Մեսրոպը: Էս տղեն հանդիսանում ա «Առաքելություն» կուսակցության հիմնադիր: Դա այն կուսակցությունն է, որը 2018-ին ՔՊ-ի հետ միասին կազմել էր «Իմ քայլը» դաշինքը: Առնվազն 2 տարի աշխատել ա Նիկոլի խորհրդական: Հանդիսացել ա «Մոգո» տխրահռչակ միկրովարկային կազմակերպության տնօրեն (էս ուղղակի որ պատկերացնեք որքանով կարա մարդը անկեղծ բարեգործ լինի` փաստացի թալանելով ժողովրդին 300%-ի տակ): Լավ, էդ ամեն ինչը մի կողմ, էս երկուսը հիմա «Ապրելու երկիր» կուսակցությունն են ներկայացնում, չեն միացել Նիկոլի դեմ պայքարին, իրենց գիծն են տանում Ռուբեն Վարդանյանի փողերով: Լավ են անում, եթե արդյուքնում էդ 100 տունը կառուցվի` էլի խեր ա ձեզանից, բայց ծափ չեմ տալու, քանի որ այդ թվում ու ձեր ձեռքով ենք հայտնվել էս վիճակում: Հիմա, ինչ ա անում Սոսը: Սոսը, ընկերներ, ՎԱՐՈւՄ Ա էդ նախագիծը: Գումար ա ստանում Հանրայինից ու վարում ա էդ ծրագիրը: Քավ լիցի բլյաձ, ես չեմ պնդում թե որևէ մեկը պիտի անհատույց աշխատի, ես ուղղակի նշում եմ, որ սա նախ բարեգործություն չէ ու հետո, մարդ որը 2018-ին կանգնել ա Նիկոլի կողքին ու մինչև էսօր սատարում ա իրան` ինչ բարեգործություն էլ անի, չի դադարելու լինել մեծ ֆրանսիական ֆանտաստ: