Երևանի տարբեր հատվածներում անհնազանդության ակցիաներ են․ LIVE


09:56 , 5 մայիս, 2022

Վաղ առավոտից Երևանում չորրորդ օրն անընդմեջ մեկնարկել են խաղաղ անհնազանդության ակցիաները։ «Դիմադրություն» շարժման մասշտաբային անհնազանդության բողոքի ակցիաներ է իրականացնում,փակ են ճանապարհներ Երևանի տարբեր հատվածներում։

Երեկ հանրահավաքի ավարտին խոսքոն ուղղելով հասարակությանը,Իշխան Սաղաթելյանն ասաց.
«Վաղը առավոտից շարունակելու ենք ավելի մասշտաբային անհնազանդության բողոքի ակցիաները: Ներողություն եմ խնդրում մեր բոլոր քաղաքացիներից, ում ճանապարհը փակում ենք, բայց դա անում ենք նաև նրանց համար»։