Լինքոլն քաղաքի ամրոցում հայտնաբերվել է 1000-ամյա վաղեմության սարկոֆագ


21:28 , 27 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

Անգլիայի հյուսիսային Լինքոլն քաղաքի ամրոցում հնագետները պատրաստվում են վեր բարձրացնել այնտեղ հայտնաբերված հնագույն սարկոֆագը, որում, դատելով ամեն ինչից, գտնվում են շատ կարևոր մարդու մասունքներ: Կարծիք կա, որ այնտեղ կարող է ամփոփված լինել սաքսոնական թագավորի կամ եպիսկոպոսի մարմին: 

Քարե սարկոֆագը, որը, ամենայն հավանականությամբ, թվագրվում է Х դարին, հայտնաբերվել է պատմաբաններին նախկինում անհայտ եկեղեցու ավերակների կողքին: Ենթադրվում է, որ եկեղեցին կառուցվել է մոտ 1000 տարի առաջ: Այս մասին հայտնում է BBC-ն:

Այնտեղ հայտնաբերվել են նաև մի քանի կմախքներ և հռոմեական տան ավերակներ, որը, ամենայն հավանականությամբ, ավերվել է IX կամ Х դարում:

http://redicecreations.com/ul_img/26616sarcoph.jpg

http://redicecreations.com/ul_img/26616lincoln_inner.jpg