Օգտատերերին առաջարկվել է սոցցանցերից հեռանալու պարզ միջոց


17:11 , 27 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

Համացանցում հայտնվել է Justdelete.me անվանումով նոր ծառայությունը, որը համացանցային օգտատերերին առաջարկում է ջնջել իրենց օգտահաշիվներն այս կամ այն կայքում կամ մեկընդմիշտ ազատվել սոցցանցի էջերից: Այս մասին հայտնում է TechCrunch-ը:

Բրիտանացի երկու մշակողների կողմից ստեղծված կայքն աշխատում է ավելի քան 120 կայքերի ու սոցցանցերի հետ: Յուրաքանչյուր ռեսուրսի Justdelete.me-ն կցում է կանաչ, դեղին, կարմիր կամ սև գույներից մեկը՝ կախված հեռացման գործընթացի բարդությունից: 

Կանաչով նշվում են այն կայքերը, որտեղից օգտատիրական էջի հեռացման գործընթացն ամենահեշտն է: Դեղինով նշվում են այն կայքերը, որոնց հեռացման համար անհրաժեշտ են հավելյալ գործողություններ: Կարմիրով նշվում են այն ռեսուրսները, որոնցից էջ հեռացնելու համար պետք է դիմել աջակցության ծառայությանը: Եվ վերջապես սև գույնը նախանշում է, որ տվյալ ռեսուրսում օգտահաշիվ հեռացնելը սկզբունքորեն անհնար է (Wikipedia, Wordpress, Craiglist և Evernote): 

http://www.slate.com/content/dam/slate/blogs/future_tense/2013/08/26/just_delete_me_how_to_delete_your_account_on_amazon_netflix_skype_et_al/just_delete_me.png.CROP.rectangle3-large.png