21:09 , 27 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ապարանի նստավայրում Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ շարունակվում է անչափահաս Թոռնիկ Շամոյանի գործի դատական քննությունը:
Ըստ մեղադրանքի՝ 2012 թվականի օգոստոսի 5-ից մինչև 8-ը Թոռնիկը տարբեր օրերի իրենց գյուղի հանդամասում սեքսուալ բռնի գործողություններ է կատարել անչափահաս տղայի նկատմամբ:
Թոռնիկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ծնողի հսկողությանը հանձնելը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 3-րդ մասով: