Tert.am-ը գրում է.
ԱԺ-ում այսօր կառավարության անդամները պատասխանելու էին պատգամավորների հարցերին, սակայն կրքերը թեժացան ու ընդդիմությունը լքեց նիստերի դահլիճը։
Մինչ այդ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը ներկայացրեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի տեքստը, դրան ի պատասխան Փաշինյանը Արցախը հանձնելու մեջ մեղադրեց Սերժ Սարգսյանին ու խոստացավ բացահայտում անել։
Ընդդիմադիր խմբակցությունները, չցանկանալով լսել նրան, հեռացան դահլիճից։ ՔՊ-ական պատգամավորները սկսեցին ծափահարել ու «Հայաստան» նաև՝ «Նիկոլ վարչապետ» վանկարկել։
ԱԺ ֆեյսբուքյան էջը հրապարակել է նիստը՝ ֆոտոշարքով։։