10 պատճառ, թե ինչու էր Ադոլֆ Հիտլերը հիմար


16:45 , 27 օգոստոս, 2013

Շատերը կարծում են, որ Ադոլֆ Հիտլերը հանճարեղ զինվորական ստրատեգ կարող էր լինել, եթե նրան չխանգարեին իր սեփական տեսլականները, որոնք անհնար էր իրականացնել: Սա մոլորություն է: Իրականում նա կատարյալ հիմար էր: Ինչո՞ւ: Ահա թե ինչու:  

10. Նա կասեցրեց աշխարհի առաջին ինքնաձիգի ստեղծումը

mp43

Երբ գերմանացիները գրոհեցին Խորհրդային Միության վրա, զորքերին նոր զենք էր հարկավոր ռուս հակառակորդների դեմ պայքարելու համար: Համապատասխան մասնագետները շուտով գործի անցան և ստեղծեցին MbK 42-ը`աշխարհի առաջին ինքնաձիգը: Արդյունքներն ապշեցուցիչ էին: Այն զորագնդերը, որոնցում օգտագործվում էր այս ինքնաձիգը, հաղթանակ էին տանում ռուսների հանդեպ: Որոշ ժամանակ անց Բեռլինում բռնկված քաղաքական ընդհարման ժամանակ նա զայրույթի պոռթկում ունեցավ և որոշեց ձեռք քաշել այս նոր զենքի նախագծից: Գերմանացի հրամանատարները վերանվանեցին զենքը MP43 և որոշ ժամանակ Հիտլերից գաղտնի շարունակում էին արտադրել այս զենքը, սակայն երբ Հիտլերն իմացավ այդ մասին, նա արգելեց զենքի արտադրությունը: Այն ժամանակ, երբ նա վերջապես խելքի եկավ և արտոնեց այդ զենքի արտադրությունը, արդեն 1943 թվականն էր, և ռուսների բանակը հետ էր մղում գերմանացիներին:

 
9. Նա կասեցրեց Me-262 ռազմական ռեակտիվ ինքնաթիռի շահագործումը

Me262

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին դեռևս պրոպելլերային (թիապտուտակներով) ինքնաթիռներն էին գերիշխում ռազմական ավիացիայի ոլորտում: Ուստի գերմանացիները ստեղծեցին Me-262 ռեակտիվ ինքնաթիռը: 1943 թ.-ի կեսերին այն արդեն կարող էր կիրառության հանձնվել: Այն գերազանցում էր ժամանակի ինքնաթիռներին իր հզոր արագությամբ, բայց արի ու տես, որ Հիտլերին այն դուր չեկավ: Նա ցանկանում էր այնպիսի մոդելի ինքնաթիռներ, որոնցով հնարավոր կլիներ ավելի մեծ մասշտաբների ռմբակոծություններ իրականացնել: Այսպիսով, Հիտլերը խափանեց ամբողջ ծրագիրը: Նա հաշվի չառավ, որ Me-262 մոդելի ինքնաթիռը իր ֆունկցիոնալ կարողություններով գերազանցում էր այդ ժամանակի մնացած ինքնաթիռներին: Նա պարզապես ցանկացավ ամեն ինչ իր ուզած ձևով անել: 1945 թ.-ին, երբ վերջապես Հիտլերի նախընտրած մոդելի ինքնաթիռները թողարկվեցին, արդեն շատ ուշ էր, քանզի ամենուրեք կարելի էր տեսնել բրիտանացի և ամերիկացի ռմբակոծողներին:   

8. Նա երբեք թույլ չի տվել իր բանակին ընկրկել

nazis-retreat

Հիտլերը ռազմական ստրատեգ չէր: Ահա թե ինչու էր նա պարտադրում իր հետևյալ համոզմունքը. «Ոչ մի ընկրկում, պայքար մինչև վերջին զինվորի մահը»: Պետք չէ ռազմական ստրատեգ լինել հասկանալու համար, որ միայն կամքի ուժով չես հաղթի: Անհրաժեշտ է հաշվի առնել նաև մի շարք այլ գործոններ, ինչպիսիք են զինվորների ֆիզիկական պատրաստվածությունը, ուժերի հավասարությունը/անհամաչափությունը և այլն: Այսպիսով, կարող ենք ենթադրել, որ Հիտլերը պարզապես խելագար էր: Նա ապրում էր երևակայական աշխարհում: Նա անկեղծորեն հավատում էր, որ իր զինվորների պատրաստակամությունն ու պատիվը ի վերջո հաղթանակ կբերեն իր բանակին` առանց հաշվի առնելու, որ գուցե հակառակորդի բանակը ևս պակաս պատրաստակամորեն չի տրամադրված կամ քանակային առավելություն ունի իր բանակի նկատմամբ կամ ավելի հզոր զրահատեխնիկայով է հագեցած: Նա չհանձնվելու մասին իր պրոպագանդիստական անհեթեթությունները փաթաթում էր իր զինվորների վզին անգամ այն ժամանակ, երբ ռուսները ներխուժել էին Գերմանիա: Նա թույլ չտվեց Ֆրիդրիխ Պաուլուսին դուրս գալ Խորհրդային բանակի շրջափակումից այն ժամանակ, երբ դա դեռևս հնարավոր էր: Հիտլերը կարգադրեց նրան մնալ այնտեղ: Արդյունքում 6-րդ տանկային զորագունդը կորստյան մատնվեց: Դրա հետ մեկտեղ կորավ Գերմանիայի հաղթանակի հույսը: Անգամ այս ամենից հետո Հիտլերը դաս չքաղեց իր սխալներից: 1945 թ.-ին նրա զորքերը խնդրեցին Հիտլերին նահանջի հրաման արձակել, որպեսզի նրանք գնային Հռենոս գետի արևելյան հատվածը, պայթեցնեին կամուրջները և այսպիսով թույլ չտային հակառակորդին անցնել կամրջով: Նրա զինվորների խնդրանքը տրամաբանական էր: Եթե Հիտլերն ընթացք տար դրան, իրավիճակն ավելի նպաստավոր կլիներ Գերմանիայի համար: Այնուամենայնիվ, Հիտլերը դեռ նույն խելքին էր և այս անգամ ևս կարգադրեց զինվորներին չնահանջել: Դաշնակից ուժերն անմիջապես օգտվեցին նրա այս սխալից: Ի վերջո նացիստները ստիպված էին նահանջել, և այս ամենն անշուշտ Հիտլերի որդեգրած սխալ ռազմավարության արդյունքն էր:

7. Գերմանական բանակը պատրաստ չէր ձմեռային պատերազմին Ռուսաստանում

russian-winter

Ռուսաստան անունը լսելիս առաջին հերթին մարդու մտքով ձյուն է անցնում: Ռուսաստանում ձմեռն այնքա՜ն սառնաշունչ է և այնքա՜ն երկար է տևում: Այսպիսով, եթե պատրաստվում եք գրավել Ռուսաստանը, գոնե հետներդ տաք բաճկոն վերցրեք: Հիտլերը այս տեղեկատվությունը կարող էր օգտագործել դեռևս 1941 թ.-ի ձմռանը, երբ Ռուսաստանի գրավումը սկսեց: Այնուամենայնիվ, նա դեռ շարժվում էր այն համոզմունքով, որ իր քաջարի մարտիկներին պատրաստակամությունն ու մարտական կամքը միայն բավական էին հաղթանակ տանելու համար, էլ ի՞նչ ձմեռային հագուստներ էին պետք: Նա կարծում էր, թե մի կամ երկու ամիսը բավական էր ռուսներին ծնկի բերելու համար: Դե մենք արդեն նշել ենք, որ Հիտլերը գիժ էր: Վեց ամիս անց գերմանական բանակը որոշակի նվաճումներ էր գրանցել, բայց դեռևս հաղթանակ չէր տարել Կարմիր բանակի նկատմամբ: Նրանք այնքան էին մոտեցել Մոսկվային, որ արդեն նշմարում էին Կրեմլը: Եթե Մոսկվան պարտություն կրեր, ալիքը հետագայում կներառեր ամբողջ Ռուսաստանը: Սակայն վրա հասավ ձմեռը: Գերմանացիները պատրաստ չէին դիմագրավել ցրտաշունչ ձմռան բարդություններին: Գերմանացի զինվորները սառչում էին: Ռուսների համար ևս հեշտ չէր, սակայն նրանք իրենց հայրենիքում էին և սովոր էին նման խիստ կլիմայական պայմանների: 1942 թ.-ի գարնանը ռուսներին աստիճանաբար հաջողվեց հետ մղել գերմանական բանակին: Դրանից հետո գերմանացիներն այլևս նման նախաձեռնությամբ հանդես չեկան արևելքում:

6. Նա հավուր պատշաճի չկիրառեց V1 և V2 հրթիռները  

v2-rocket

Մենք արդեն նշել ենք մի քանի դեպք, երբ Հիտլերը տեխնիկական հայտնագործությունները չի կարողացել ծառայեցնել ի շահ Գերմանիայի: Ահա ևս մի այդպիսի օրինակ: Նա կարող էր բալիստիկ հրթիռներն օգտագործել հակառակորդ զորքերի դեմ, սակայն ի՞նչ եք կարծում, ի՞նչ կիրառություն նա գտավ այս հրթիռների համար: Փոխանակ նա հրթիռներն ուղղեր ռուս կա՛մ ամերիկացի զինվորների դեմ, նա որոշեց ուղարել դրանք Լոնդոն: Լոնդոնում դրանք կամ հեշտությամբ տապալվում էին Թագավորական օդային ուժերի կողմից, կա՛մ պայթեցնում ինչ-որ խաղաղ բնակչի տանիք և գործ բացում հրշեջների համար: Փաստորեն, նա ուղղակի վատնել է հսկայական պոտենցիալը, որը կարող էր ուղղվել Գերմանիայի հակառակորդների դեմ և նպաստել Գերմանիայի առաջընթացին:   

Շարունակելի...