Գուգոն խառնվել է իրար


15:32 , 4 մայիս, 2022
Մեկնաբանելով ընդդիմության՝ փողոցային պայքարի փուլ թևակոխած պայքարը, Արսենյան Գուգոն ԱԺ-ում հայտարարել է.«Փողոցում ընթանում է մի պրոցես, որի նպատակը ձեր ազատությունները ձեզանից խլելնա, որը որ վերադարձվելա ձեզ…»:

Գուգոն, իհարկե, անհանգստացած է ու անհանգստացած է բավական լրջորեն. չլիներ Փաշինյան Նիկոլը, նա այսօր Հայաստանի առաջատար մեծահարուստներից կամ օլիգարխներից մեկը չէր լինի, է՛լ չասած՝ պատգամավոր: Կեղծ թեզերի ու հորինածին տեսությունների սիրահար Գուգոն, որ ինքն իրեն մի նոր Շվաբ է երևակայել, դեմոկրատիայի սոուսով ժողովրդին է փորձոմ մատուցել շատ ծեծված ու միևնույն ժամանակ ոչ մի հիմնավորում չունեցող միտք. փողոցում գնում է պայքար՝ ոչ թե ընդդեմ Հայատանի թրքացման նիկոլական օրակարգի, այլ՝ ընդդեմ ժողվրդավարության:

Ախր ժողովրդավարություն պետք է լինի, որ գոնե Գուգոն կարողանա մարդկանց հիմարի տեղ դնել: Եթե երկրում մի մարդու բռնապետություն է՝ ոստիկանապետության հստակ տարրերով, ի՞նչ գողացված ազատությունների մասին կարող է խոսք լինել, երբ գլխավոր գողերը հենց Նիկոլն ու յուր գուգոներն են: Ազատության ամենամեծ դրսևորումը մարդու՝սեփական հայրենիքում սեփական արմատներին կառչած ապրելու երաշխիքն է, հայ մնալը, հայերեն խոսելն ու հայկական տեղանուններն անփոփոխ պահելը: Հիմա եթե Վարդենիսը դառնալու է Բասարգեչար, Մասիսը՝ Զանգիբասար, Սևանն՝ Գյոյչա, իսկ Երևանն էլ՝ Էրիվան, է՛լ ի՞նչ հեքիաթներ է հորինում թրքասեր պատգամավորը խորհրդարանի ամբիոնում:

Միակ բանը, որ ներկա փուլում էական է, Հայաստանի թրքացման պրոցեսը կանխելն է, որին կարելի է հասնել գեթ մեկ ճանապարհով՝ գուգոների անհապաղ լիկվիդացիայի՝ բառիս քաղաքական իմաստով: Գուգոների երեսից է, որ երկիրը հասավ այս օրվան, գուգոներն էլ պետք է պատասխան տան: