Mercedes-Benz-ի ապշեցուցիչ գովազդը սկանդալ է առաջացրել (Video)


15:55 , 27 օգոստոս, 2013

Mercedes-Benz-ի ապշեցուցիչ գովազդը սկանդալ է առաջացրել:
Այս մասին հայտնում է Digital Trends-ը:

Գովազդում 20-րդ դարի սկիզբն է, պատկերված է մի գյուղ, որտեղ ավտոմեքենան մեծ արագությամբ վրաերթի է ենթարկում փոքր տղայի: Նրա մայրը սարսափած բղավում է, սակայն աշխարհի մարդկության մեծ մասը հազիվ թե սուգ անի տղայի համար, քանի որ նրա անունը Ադոլֆ Հիտլեր է:

Նոր գովազդի կարգախոսը հետևյալն է՝ «Կանխորոշում է վտանգը մինչև դրա առաջանալը»: Գովազդը նկարահանել են Լյուդվիգսբուրգ քաղաքի կինոակադեմիայի ուսանողները:

Այս գովազդը կոնցերնի ղեկավարության կողմից չի հաստատվել: