Երևանից ու մարզերից բերման է ենթարկվել 237 ցուցարար․ ոստիկանություն


19:48 , 3 մայիս, 2022

Tert.am-ը գրում է.

Վաղ առավոտյան Երևանի տարբեր հատվածներում ընդդիմության ներկայացուցիչներն ու աջակից քաղաքացիները ճանապարհներ են փակել, իրականացրել անհնազանդության խաղաղ ակցիաներ։

ՀՀ ոստիկանությունը ժամը 18։00–ի դրությամբ բերման է ենթարկվել  237 անձ ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին Ոստիկանության լրատվության վարչությունից․«Ժամը 18:00-ի դրությամբ Երևանից բերման է ենթարկվել 209, Գեղարքունիքի մարզից՝ 10, Արագածոտնից՝ 6, Արմավիրից՝ 4, Լոռուց 2 ցուցարար։


Քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով:


Նշենք, որ ՎԻՎ 182-րդ հոդվածը սահմանում է ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելը։

Ժամը 18,00-ի դրությամբ Երևան-209, Գեղարքունիք-10, Արարատ-6, Արագածոտն-6,Արմավիր-4, Լոռի-2