Ռուբոյի ու Քըլըչի օրակարգերը միմյանց համահունչ են՝ հակառակ լինելով, սակայն, Հայաստանի ազգային շահերին. Ռուբոն Քըլըչին կայֆա տալիս այնպես, ինչպես՝ կոկայինը՝ որոշ ՔՊ-ականներին


19:13 , 3 մայիս, 2022

Քըլըչի կոկայինը

Վիեննայում կայացել է Ռուբինյան-Քըլըչ հերթական՝ երրորդ հանդիպումը: Ռուբինյանի առնվազն այս հանդիպումն ակհայտորեն ունենալու է լեգիտիմության խնդիր՝ մի բան, որը նման նուրբ գործընթացի արդյունավետության համար խիստ էական նշանակության հարց է՝ նկատի ունենալով այն խնդիրների շրջանակը, որ շոշափում է հայ-թուրքական հաշտեցումը:

Թուրքիայի նպատակներն, իհարկե, պարզ են, և դրանք իրենց արտացոլումն են գտնում այդ երկրի պաշտոնական շրջանակներից պարբերաբար հնչող ուլտիմատիվ հայտարարություններում ու ժեստերում, որոնք ներծծված են հայատյացությամբ՝ ի սկզբանե համաձայնեցված լինելով Ալիևի հետ: Այս պարագայում Ռուբինյանն ընդամենը հանդես է գալիս այն թուրքական խողովակի դերում, որի միջոցով Հայաստանին է փոխանցվում այն գործողությունների պլանը, որոնց կատարման դեպքում միայն Թուրքիան կհամաձայնի իբր վերջ տալ իր կողմից վարվող թշնամական քաղաքականությանը:

Միաժամանակ թրքամետ օրակարգի սպասարկումը առավել սահուն իրականացնելու համար հաճախ վկայակոչվում են Փաշինանի իշխանության իբր դեմակրատական հիմքերը: Դա նույն Ռուբինյանի կողմից արվում է առավել ցինիկաբար՝ թուրք պաշտոնակցի հետ հանդիպումներն ավելի հաճելի դարձնելու շրջանակներում:

Բանն այն է, սակայն, որ այս օրերի ընդդիմության հանրահավաքներն ու օրեցօր է՛լ ավելի մեծ թափով շարունակվող բողոքի ցույցերը լիովին հեղինակազրկում են ոչ միայն Ռուբինյան Ռուբոյի անձն, այլև՝ նրա հակահայ առաքելությունը: Ահա սա է պատճառը, որ իշխանությունների առնվազն առանձին ներկայացուցիչների կողմից սկսում են հնչել երկխոսության կարևորության մասին հայտարարություններ, որ ծուղակ են Հայաստանի համար: Եթե տապալվում են այս իշխանություններն, ապա ակնհայտորեն կանգ է առնելու նաև հայ-թուրքական հաշտեցման ադրբեջանահաճո գործընթացը, իսկ եթե դրանից առաջ տեղի է ունենում իշխանությունների ապալեգիտիմացում, ապա նախօրոք ապալեգիտիմանում են նաև այս իշխանությունների վարած բանակցությունները քըլըչների հետ:
Նիկոլ Փաշինյանի ուժեղացումն այսօր պետք է միայն թուրք-ադրբեջանական տանդեմին ու, իհարկե, Ռուբինյան Ռուբոյին, որ ձեռքին գործ ունենա:

Այս իմաստով Ռուբոյի ու Քըլըչի օրակարգերը միմյանց համահունչ են՝ հակառակ լինելով, սակայն, Հայաստանի ազգային շահերին. Ռուբոն Քըլըչին կայֆա տալիս այնպես, ինչպես՝ կոկայինը՝ որոշ ՔՊ-ականներին: