15:56 , 27 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուրեն Մնոյանի նախագահությամբ ընթանում է Խադո Խալոյանի գործի դատավարությունը:
Ըստ մեղադրանքի՝ 2012 թվականի դեկտեմբերի 24-ին Խադո Խալոյանը փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերություններ է ունեցել ակնհայտ 16 տարին չբոլորած աղջկա հետ:
Խալոյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածով: Նրա խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին: