Գռզոն՝ Աղազարյան Հովիկի հետքերով


15:58 , 3 մայիս, 2022

ՔՊ-ականները շարունակում են «փրփուրներից կախվել»՝ հանրությանն ու իրենք իրենց ապացուցելու «Նիկոլի դարի» առավելությունները: Օրինակ՝ պարզվում է, որ անդադար թուրքերի «բասն անող» Գռզոյին ոգևորել են Հայաստան ժամանող ինքնաթիռները: Ըստ Գռզոյի՝ ինքնաթիռներով Հայաստան տեղափոխված մարդկանց թիվը երկու անգամ ավելացել է, ինչը հետևանք է Հայաստանում ազատության ինդեքսի բարձրացման: «Ցանկացած գրագետ մարդ, որը որ ինքը կարողանում է իր համար տոմս գնել ինքնաթիռի, նաև կարողանում է «Գուգլով» սրչ անել, որոնել, գտնել՝ Հայաստանն ինչպիսին է»,-լրագրողի հետ զրույցում հայտարարել է Սուքիասյանը՝ կոչ անելով թույլ տալ, որ Հայաստանը զարգանա:

Փաստորեն՝ Գռզոն գնում է Աղազարյան Հովիկի հետքերով: Մնում է՝ գլուխը սափրի, քթի տակ բեղ պահի, ու կերպարը պատրաստ է: Բայց Գռզոն մեղք չունի. նա, որ վիզ է առել Նիկոլի PR գրասենյակի սեփականատիրոջ պարտականությունները, ստիպված է շոշափելի խավարում անգամ լույս նշմարել, լավայի մեջ էլ՝ օվկիանոս: Համաձայնե՛ք, որ միայն հովիկաղազարյանացող մեկը կարող է երկրում առկա իրական վիճակի մասին պատկերացում կազմել կամ Նիկոլ փիառել «Գուգլով» մի դեպքում, երբ ինքն ապրում է տվյալ երկրում՝սեփական մաշկի վրա զգալով իրականությունը: Տեսնես «Գուգլո՞ւմ» է կարդացել «Մոնակո դարձող» Հայաստանի մասին կամ չափել բռնապետության վերածված երկրում առկա ազատության մակարդակը: Միակ ազատն այսօր երևի հենց Գռզոն է՝ ավարտի հասցնելու 90-ականներին կիսատ մնացած իր գործը:

Ի՞նչ արած, ամեն մարդ իր արշինով է չափում, հո Գռզոն չի՞ կարող թոշակառուի կամ կոպեկներ վաստակող մանկավարժի հայացքով նայել աշխարհին: Ախր ինքն ուրիշ կլասի տղա է՝ լայն աշխարհայացքով ու մեծ փողերով՝ որոնք դեռ պետք է հազարապատկվեն թուրքի հետ առևտրով: