Մենք ասել ենք, որ շատ արագ հասնելու ենք մեր առջև դրված խնդրին՝ Նիկոլ Փաշինյանի հեռացմանը․ Արթուր Վանեցյան


14:10 , 3 մայիս, 2022

Գլուխները պատերով կտան՝ կձերբակալեն շարժման մասնակիցներին։ Այս մասին լրագրողներին ասաց երթին մասնակցող «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

«Մեզ չեն կարող ձերբակալել, նախ նրա համար, որ մենք որևէ ապօրինություն չենք անում, հակառակը՝ մեզ մեղադրում են նրանում, որ քաղաքացիական անհնազանդության ակցիաները տեղավորվում են բառացապես օրենքի շրջանակներում։ Մենք ասել ենք, որ շատ արագ հասնելու ենք մեր առջև դրված խնդրին՝ այն է Նիկոլ Փաշինյանի հեռացումը։ Բայց դրան մենք հասնելու ենք բացառապես քաղաքացիական անհնազանդության ակցիաներով։ Ժողովուրդն է պահանջատեր և ժողովրդի պահանջը անհնարին է չկատարել։ Մեր պայքարը իր արդյունքը տվել է»,- ասաց Արթուր Վանեցյանը։

Հիշեցնենք,որ այս պահին Երևանի մի շարք փողոցներում իրականցվում են անհնազանդության ակցիաներ, երթեր։ Քաղաքացիները փակել են Երևան եկող մի շարք մայրուղիներ։ Ավելի վաղ Իշխան Սաղաթելյանը հայտնել է, որ փակ է Երևան-Սևան մայրուղին։

Նշենք, որ մայիսի 2-ից ընդդիմությունը սկսել է ահնհազանդության ակցիաներ իրականացնել Երևանում՝ փակելով մայրաքաղաքի մի շարք կենտրոնական փողոցներ ու խաչմերուկներ։