16:20 , 27 օգոստոս, 2013Lragir.am-ը գրում է.
Ուկրաինայի վիճծառայությունը տեղեկացնում է, որ երկրում աճել է միջին աշխատավարձը: Հունիսի համեմատ այն բարձրացել է 1.5%-ով (49 գրիվնա, 8.13 գրիվնա = 1 դոլարի) եւ այժմ 3429 գրիվնա է: Անցյալ տարվա նույն ժամանակահտվածի համեմատ ուկրաինացիներն 8.8%-ով ավելի բարձր են վարձատրվում:
Ամենաբարձրը վարձատրվում են Կիեւ շրջանի բնակիչները՝ ամսական միջինը 5238 գրիվնա: Երկրորդը Դոնեցկի շրջանն է 3901 գրիվնայով:
Ամենաբարձր աշխատավարձը ստանում են ավիացիայի աշխատակիցները՝ միջինը 10538 գրիվնա, իսկ երկրորդ տեղում ֆինանսիստներն ու ապահովագրական գործակալներն են՝ 6456 գրիվնա: Ամենացածր վարձատրվում են փոստի աշխատակիցները՝ 1884 գրինվա: