Կասիլյասի տեղն Իսպանիայի հավաքականի մեկնարկային կազմում երաշխավորված է. Դել Բոսկե


16:02 , 27 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

Ֆուտբոլի Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն հայտարարել է, որ Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը հարգանքի է արժանի:

Դել Բոսկեն նշել է, որ Կասիլյասի տեղը Իսպանիայի հավաքականի մեկնարկային կազմում երաշխավորված է:

«Իկերը տարբերվում է բոլորից: Նա Իսպանիայի հավաքականում 149 խաղ է անցկացրել և հարգանքի է արժանի:

Կասիլյասի տեղն Իսպանիայի հավաքականի մեկնարկային կազմում երաշխավորված է, բայց դա չի նշանակում, որ նա արտոնյալ է: Բոլորը հավասար են»,- Դել Բոսկեի խոսքերը մեջբերում է Football Espana-ն: