Այսօրվա բախումների երկու կողմն էլ եղբայրներ էին, որոնց տանը կռիվ է գցել մի անհայրենիք տնվոր


22:29 , 2 մայիս, 2022

Մի քանի պարապած սրիկա հանած՝ ոստիկանները հայ տղերք են։
Մեր նման այս հող ու ջրի տղերք են։
Մեր նման այս երկրի ղադրը իմացող տղերք են։
Ի տարբերություն դիմակավոր նինձյաների՝ ուսադիրների արժեքը գնահատող տղերք են։
Այսօրվա բախումների երկու կողմն էլ եղբայրներ էին, որոնց տանը կռիվ է գցել մի անհայրենիք տնվոր։
Դուրս շպրտենք մեզ կռվացնող, մեզ իրար դեմ հանող ու երկու կողմիներին էլ ատող պառազիտին ու վերամիավորվենք մեր ընդհանուր տան տանիքի տակ։