15:08 , 27 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
Հունիսին հայտնի դերասանուհի Քրիստինա Ասմուսը և հանրահայտ շոումեն Գարիկ Խարլամովն ամուսնացել են: Դրանից հետո նորապսակները Եվրոպայով հարսանեկան ճանապարհորդության են մեկնել: Մեկ ամսվա ընթացքում Գարիկն ու Քրիստինան այցելել են Ավստրիա, Գերմանիա, Իսպանիա, Շվեյցարիա և մի քանի այլ երկրներ:
Վերջերս հայտնի է դարձել, որ դերասանուհին հղի է և շուտով ամուսնուն երեխա կպարգևի: Բայց ակտիվ ամուսինները չեն հրաժարվել սովորական կենսակերպից և օրեր առաջ ուղևորվել են հերթական ճանապարհորդության: Այս անգամ նրանք որոշել են Իտալիա այցելել:

