Ամբողջ ոստիկանական համակարգը հանել են ոտքի, ովքեր արձակուրդում են՝ կանչել են աշխատանքի․ Իշխան Սաղաթելյան


12:15 , 2 մայիս, 2022

Ամբողջ ոստիկանական համակարգը հանել են ոտքի, ովքեր արձակուրդում են՝ կանչել են աշխատանքի, ասում են, որ որոշ օլիգարխներ էլ են օգնում, բայց անկասելի է այս ամեն ինչը, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

«Ամբողջ քաղաքը պարալիզացված է, այս պայքարն անկասելի է։ Ամեն ինչ գնում է ըստ ծրագրի, ըստ մեր ժողովրդի պահանջի։ Նախնական տվյալներով՝ 200-ից ավելի բերման ենթարկված ունենք, բռնության դեպքեր, այդ թվում՝ պատգամավորների նկատմամբ։ Մարդիկ ոտքի են կանգնել։ Այն խնդիրները, որ դրված են մեր առջև, հստակ իրականացվում է։ Իրականացվում է, որովհետև թիկունքում կա ժողովուրդ, սա ինչ-որ կուսակցականներով ակցիա չի», - ասաց Իշխան Սաղաթելյանը։