Ոստիկանն իրականում չի փորձել համբուրել աղջկան. Վալերի Օսիպյան


14:10 , 27 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

ՀՀ ոստիկանության շենքի դիմաց մի խումբ քաղաքացիների ձեռնարկած ակցիան շարունակվում է: Երևանի փոխոստիկանապետ, ոստիկանոթյան գնդապետ Վալերի Օսիպյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հերքեց այն տեղեկությունը, թե օրեր առաջ Կոմիտաս 5 հասցեում ոստիկաններից մեկը փորձել է համբուրել ակցիայի մասնակից ակտիվիստ մի աղջկա պարանոցը: 

Մեկ այլ ակտիվիստի դիտարկումը, թե ոստիկանության շարքերում սեռական անբավարարվածություն ունեցող անձինք կան, Օսիպյանը հերքեց` նշելով, որ լուսանկարը և տեսահոլովակն այլ կերպ են մեկնաբանվել, ոստիկանն իրականում չի փորձել համբուրել աղջկան. տվյալ ոստիկանը պատճառաբանել է, թե իր ուսադիրն էր ուղղում: 

Օսիպյանը նշեց նաև, թե հնարավոր է՝ մի օր էլ ինքը շատ մոտ կանգնած լինի մեկին, հետո իրեն լուսանկարեն և այլ կերպ մեկնաբանեն: «Հիմա մի օր էլ կարող է ասեք, շատ ներողություն, կանգնած ուրիշ բան են արել»,- եզրափակեց Օսիպյանը: 

Նշենք, որ այս պահին ակցիայի մասնակիցները երթով շարժվում են դեպի Գլխավոր դատախազություն: