Որոշ վայ ՔՊ-ականներ վերհիշել են 2018-ի իրենց մանիպուլյատիվ թեզերը՝ դրանցով փորձելով իբր վարկաբեկել ընդդիմությանը


18:29 , 29 ապրիլ, 2022

Գեյշայի օրագիրը

Ընդդիմության ակցիաները հետզհետե է՛լ ավելի մարդաշատ են դառնում՝ միանգամայն շոշափելի դարնձնելով իշխանափոխության անխուսափելի հեռանկարը: Որքան շատ է հաջողում ընդդիմությունը փողոցում, այնքան ավելի շատ են գազազում վայ իշխանավորները. որոշ վայ ՔՊ-ականներ վերհիշել են 2018-ի իրենց մանիպուլյատիվ թեզերը՝ դրանցով փորձելով իբր վարկաբեկել ընդդիմությանը:

Առաջնային քարոզչական թեզ է դարձել ընդդիմադիրների ունեցած իբր թանկարժեք մեքենաները. ՔՊ-ական Հայկո, Վաղո տո է՛լ նովռուզ տոնող Դավոյան Արփի, է՛լ ով ասես, որ չեն շահարկում մարդկանց մեքենաների «բանտաժների» հարցը:

Օրինալ՝ նույն Դավոյան Արփին, որ հայտնի է իր թրքասիրությամբ, բացի այն, որ կրկնել է մյուս գործընկերների տխմար թեզերը՝ թալանի, թանկ մեքենաների ու այլնի մասին, միաժամանակ իրենց հեղափոխության հաջողությունը պայմանավորել է անկեղծությամբ. իբր իրենք, ի տարբերություն ներկայիս ընդդիմության, անկեղծ էին և, իհարկե, ոչ թալանչի:

Թանկարժեք մեքենաների մասին խոսում ու շահարկում են նրանք, ովքեր միայն երեկ նույնիսկ սեփական ինքնագլոր չունեին, բայց իշխանութան գալուց հետո սկսեցին շրջել հարյուր հազարավոր դոլարանոց մեքենաներով, տներ ձեռք բերեցին, սկսեցին պարարտանալ բյուջեի փողերով: Այսինքն՝ ծերից ծաղկեցին ու ծաղկեցին հարկատուի փողերով:

Ինչ վերաբերում է անկեղծությանն, ինչի մասին շեշտել էր իր խոսքում Ադրբեջանի դրոշի մեծ երկրպագու Դավոյան Արփին, ապա ակնհայտ է, որ հայոց պատմության մեջ, եթե չասենք՝ համաշխարհային պատմության, Փաշինյան Նիկոլի ու նրա արփիդավոյանների նման կեղծավոր դուրսպրծուկներ չեն եղել ուղղակի: Հայտարարել Արցախը՝ Հայաստան, իսկ հետո այն պայմանավորված պատերազմով հանձնել Դավոյանի սրտի Իլհամին, խոսել գողոնը վերադարձնելու մասին, իսկ հետո թալանել անձամբ, քարոզել սեր ու հանդուրժողականություն, բայց հետո ատելություն ու հայհոյանք տարածել, անկյունում դրված դրոշի համար տեսախցիկի առջև դեբոշ սարքել, իսկ հետո այդ դրոշը փռել Իլհամի ոտքերի տակ և Ղարաբաղն՝ Ադրբեջան հռչակել…

Բայց ՔՊ-ին մատակարարված «SOCAR»-ի բենզինը վաղուց վառվել-վերջացել է, իսկ արփիների գնացքը՝ գնացել: