«Սիրո ու հանդուրժողականության» Վաղոն


15:29 , 29 ապրիլ, 2022
ՔՊ-ական Հակոբյան Վաղոն «Անտարեսի» սեփականատեր Արմեն Մարտիրոսյանի հետ տեղի ունեցած միջադեպը գնահատել է որպես ընդդիմությանը բնորոշող միջադեպ. իբր բռնության ու բիրտ ուժի գործադրման միջոցով է, որ ընդդիմությունն առաջ է տանում ՀՀ-ում իշխանափոխության օրակարգը՝ հակառակ նախկին ընդդիմություն հանդիսացող իշխանությունների, որոնց հեղափոխությունը սիրո ու հանդուրժողականությա մասին էր:
Վաղոյի մտահորիզոնի աղճատվածությունն, իհարկե, բացատրելի է. իր կուսակից մեծերից է ազդվել ու որոշել է մանիպուլյացիայի մի ռաունդ էլ ինքը կազմակերպել, որ ՔՊ-ական ձյաձյաներից հետ չմնա:

Նախ՝ Արմեն Մարտիրոսյանին հարվածել է ոչ թե ընդդիմությունն, այլ շարքային մարդիկ, որոնք, շատ լավ տեղյակ լինելով նրա ադրբեջանամետ հայացքներին, այդպես արտահայտել են իրենց ցասումն ու անհամաձայնությունը: Ինչ վերաբերում է բռնությանն առհասարակ, ապա միակ ուժը, որն այսօր բռնություն է կիրառում, Նիկոլի իշխանությունն է՝ իր սպասարկու ոստիկանությամբ. աշխարհում չես գտնի ևս մի երկիր, որը ցուցարարների դեմ դուրս բերի 1-ին 10 հարաբերակցությամբ ոստիկան: Այդ բռնության ու բիրտ ուժի կիրառումն է, որ Նիկոլին դեռ պահում է իշխանության:

Միաժամանակ սիրո ու հանդուրժողականության մասին սույն ջահելի լոլոները ոչ միայն համոզիչ չեն հնչում, այլև ավելի քան տխմարություն են, քանի որ այդ «սիրո ու հանդուրժողականության» հեղափոխությունը Հայաստանին բացի ցավից, արյունից ու հայրենիքի կորստից այլ բան չբերեց: Չբերեց ո՛չ բարեկեցություն, ո՛չ արդարության հաստատում,ո՛չ էլ Հայաստանը դարձավ շարքային քաղաքացունը ու ո՛չ էլ Հայաստանը 3 մլն վարչապետ ունեցավ: Դա ոչ թե սիրո ու հանդուրժողականության հեղափոխություն էր, այլ՝ Իլհամի իսկական երազանք, և այդ երազանքն է, որ ցայսօր իշխանական վաղոները, կաշիներից դուրս գալով, սպասարկում են ու կործանում Հայաստանը: