14:01 , 27 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
Ռուսական էստրադայի աստղ Ֆիլպ Կիրկորովն անցած տարի աղմուկ էր բարձրացրել՝ ռեփեր Տիմոտիի հետ կապված: Այն ժամանակ Ֆիլիպին չաջակցողների թվում էր նաև Իգոր Կրուտոյը: Այդ պատճառով երգչի ու կոմպոզիտորի հարաբերություններում «սառը պատերազմ» էր սկսվել:
Սակայն ներկայանալով «Մանկական նոր ալիք» մրցույթին և շատ ջերմ ողջունելով Կրուտոյին՝ Կիրկորովը ցույց էր տվել, որ բոլոր վիրավորանքներն անցյալում են:
Ընդհանրապես Կիրկորովը պետք է ներկա լիներ մեծահասակների «Նոր ալիք»-ին, սակայն այդ ժամանակ նա հանգստանում էր երեխաների հետ։