13:47 , 27 օգոստոս, 2013Panorama.am-ը գրում է.
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպեն Սանկտ Պետերբուրգում պետությունների Մեծ 20-յակի գագաթաժողովի շրջանակում, սակայն հանդիպման ձևաչափը որոշված չէ: Այս մասին «Ռիա Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ` հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին:
«Ռուսաստանը հյուրընկալող կողմ է, G20-ի գագաթաժողովը տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում: Հետևաբար նրանք, իհարկե, կհանդիպեն»,- նշել է Ջ. Քարնին:
Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբին ԱՄՆ նախագահ Բ. Օբաման պաշտոնապես հրաժարվել է ՌԴ նախագահ Վ. Պուտինի հետ սեպտեմբերին Մոսկվայում նախատեսված երկկողմ հանդիպումից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ