17:04 , 27 օգոստոս, 2013Թեյը աշխարհում ամենահայտնի ըմպելիքներից մեկն է: Այն նաեւ ամենաօգտակար մթերքների ցուցակի առաջատար դիրքերում է: Վերջին ուսումնասիրությունները վկայում են, որ թեյը պաշտպանում է ատամները քայքայումից, հայտնում է «RBC»-ն: Լավագույն արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է օրական երեք - չորս բաժակ թեյ խմել:
Փորձագետների խոսքերով` ի դեմս Կերի Ռաքսթոնի, հենց սեւ թեյն է նվազեցնում կարիեսի ռիսկը` ազդեցություն գործելով ստրեպտոկոկի եւ լակտոբացիլների վրա: Առաջինները փոխանցվում են թքի հետ, երկրորդը հայտնի է ատամները ոչնչացնելու իր ունակությամբ: Նույնիսկ շաքարը չի կարող խանգարել թեյի աշխատանքին: Ինչ վերաբերում է կանաչ թեյին, այն նույնպես արդյունավետ է, նաեւ պայքարում է վատ հոտի դեմ` ծծումբը չեզոքացնելու հաշվին:
Բերանի խոռոչի հայտնի մանրէները կապի մեջ են մտնում ածխաջրերի հետ: Քիմիական ռեակցիայի արդյունքում թթու է արտադրվում, որը ոչնչացնում է ատամի էմալը: Թեյը ունակ է թեթեւացնել բորբոքումները, կանխում է ադգեզիան եւ բակտերիաների աճը:
Գիտնականները բազմիցս ապացուցել են, որ թեյը պարունակում է անտիօքսիդանտներ, ֆլավոնոիդներ եւ կատեխիններ: Նրանք են, որ հակաբակտերիալ հատկություններ ունեն: Բացի այդ թեյը (կանաչ) նպաստում է քաշի նվազեցմանը, մեծացնում է էներգիայի ծախսը: