Խոշոր հրդեհ` Սումգայիթում. պայթյունների ձայներ են լսվում


21:33 , 28 ապրիլ, 2022

Lurer.com-ը գրում է.

Ադրբեջանի Հաջի Զեյնալաբդին Թաղիև գյուղի «Ազերսուն» արդյունաբերական պարկի տարածքում խոշոր հրդեհ է բռկվել, որը շարունակվում է արդեն չորս ժամ։

Չնայած պետական հրշեջ ծառայության ներգրավվածությանը` հրդեհը դեռ չի հաջողվում մարել։ Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ` պայթյունների ձայներ են լսվում:

Սումգայիթում հրդեհի վայր է ժամանել Ադրբեջանի Արտակարգ իրավիճակների նախարար, գեներալ-գնդապետ Քամալադին Հեյդարովը։

Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: