Սիմինդյան Հակոբը «Գորշ գայլերի» համակի՞ր է


19:08 , 28 ապրիլ, 2022

Armenian Info, [28.04.2022 19:00]
Սիմինդյան Հակոբը «Գորշ գայլերի» համակի՞ր է

ՔՊ-ական Հակոբ Սիմինդյանը, որը, լրագրողին տված հարցազրույցում հրաժարվել է հստակ գնահատական տալ Չավուշօղլուի՝ Ուրուգվայում ցույց տված տխրահռչակ ժեստին, հայտարարել է, թե իշխանությունները կառչած չեն իրենց աթոռներից, քանի որ իրենք արդեն իսկ արտահերթ ընտրություններ իրականացրել են՝ 2021-ի ընտրությունները մատուցելով որպես իշխանությունների ժողովրդավար լինելու անբեկանելի ապացույց:

Սիմինդյան Հակոբն, իհարկե, կրկնում է սեփական թիմի քարոզչական տխմար թեզերից մեկը: Նախ փաստ է, որ նախորդ տարվա ընտրությունները չեն բերել համընդհանրուր համերաշխության, չեն լուծել ճգնաժամը: Պատճառները տարբեր են՝ սկսած ընտրությունների արդյունքների վիճարկելիությունից մինչև նույն այդ ընտրությոններից հետո առաջ եկած խնդիրներ, որոնց լուծումները ոչ միայն իշխանությունները չունեն, այլև իրենց քայլերով դրանք էապես խորացնում են. իշխանությունների վարքն այնպիսին է, որ նրանց ամեն մի քայլը դառնում է նորանոր քաղաքական ճգնաժամերի պատճառ: Օրինակ՝ Փաշինյանի իշխանությունն իր կրավորական կեցվածքով խորացրել է պատերազմից հետո Արցախի ու Հայաստանի միջև գոյացած անդունդը՝ մղելով Արցախին՝ անվտանգության երաշխիքներ որոնելու այլոց գրկում: Նիկոլ Փաշինյանը փաստացի խոստովնել է իր մեղքը պատերազմի ընթացքում եղած բազմահազար զոհերի հարցում ու ասել, որ Արցախի ճակատագիրը նույնն էր լինելու՝ անկախ պատերազմ լինել-չլինելուց և այլն: Ըստ էության՝ հենց Փաշինյանի հայտնի հայտարարության հետևանքով է, որ այսօր երկրում գոյացել է քաղաքական ճգնաժամ՝ առաջ բերելով հասարակության, բայց հատկապես զոհված զինվորների ծնողների ցասումը, որոնց բողոքի ձայնն այսօր լռեցվում է: Կամ ո՞վ է ասել, որ այս խառը ժամանակերում ճիշտ պահն է՝ «Գորշ գայլերի» հովանավոր չավուշօղլուների հետ խաղաղության օրակարգ զարգացնելու մի դեպքում, երբ, օրինակ, բացվելիք հայ-թուրքական անցակետը թուրքերը մտադիր են անվանակոչել ցեղասպան Թալիաթի անունով: Սիմինդյանը, որ ընդդիմությանը մեղադրում է օրակարգ չառաջադրելու կամ անելիքների մասին հստակ չխոսելու մեջ, ճանաչո՞ւմ է Թալիաթին:

Թալիաթին ճանաչելու ակնհայտ խնդիր ունի ոչ միայն Սիմինդյան Հակոբն, այլև ողջ ՔՊ կազմը՝ վիգենխաչատրյաններից՝ մինչև ասենք թուրքի առաջ խոնարհվող լուլուներ: Այսպիսիների համար թալիաթներն ու էնվերները ոչ թե ցեղասպան վիժվածքներ են, այլ՝ ասենք «հարևան» ժողովրդի հերոսներ, որոնց անուններով, եթե այսպես շարունակվեց, Երևանում դեռ կանվանակոչվեն փողոցներ, դպրոցներ ու պետական ինստիտուտներ: