Նիկոլ Փաշինյանը դիտորդի կարգավիճակով հետևելո՞ւ է, թե ինչպես են մեր աչքերի առաջ Երևանում հասունանում քաղաքացիական բախումները


23:36 , 27 ապրիլ, 2022

Վարչապե՞տ ես, թե՞ դիտորդ...
Նիկոլ Փաշինյանը բան չունի՞ ասելու։ Դիտորդի կարգավիճակով հետևելո՞ւ է, թե ինչպես են մեր աչքերի առաջ Երևանում հասունանում քաղաքացիական բախումները։
Ոստիկանները "բեդպրեդելով" ընդդիմադիր պատգամավորի են բերման ենթակում` "բոեւիկ" կինոյի ժանրով, ընդդիմադիր տրամադրություններ ունեցող մարդկանց խումբը հարձակվում է "Անտարես" հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի վրա։
Ինչքա՞ն կարելի է ջայլամի կեցվածք ընդունել ու իմիտացնել, թե երկրում բան չի կատարվում։
Վարչապե՞տ ես, թե՞ դիտորդ, քաղաքական կոնսուլտացիաներ նախաձեռնիր, ուղերձով դիմիր ժողովրդին...