12:54 , 27 օգոստոս, 2013
Operativ.am-ը գրում է.
Մոսկվայի սրճարաններից մեկում վեճ է տեղի ունեցել: Բարձրացված աղմուկի պատճառով տեղի բնակիչները ոստիկանություն են դիմել: Ոստիկանները դեպքի վայրում գտել են 5 մարդու, որոնք ստացել էին տարբեր աստիճանի վնասվածքներ: Տուժածները Թուրքիայի քաղաքացիներ էին, որոնք աշխատում էին Ռուսաստանի բիզնես-կենտրոնի շինհրապարակում:
Նրանք այժմ գտնվում են հիվանդանոցում: Թուրքերին ծեծի է ենթարկել մի տղամարդ, որի ինքնություն դեռ պարզ չէ: Ոստիկանները դեպքի վայրում են և փորձում են, պարզել թե վեճին քանի մարդ է մասնակցել: