12:48 , 27 օգոստոս, 2013
Emedia.am-ը գրում է.
Լեհական Զակոպանե քաղաքի Ազգային արգելոց–այգում երկու ռուս զբոսաշրջիկ արջ են ծեծել՝ շփոթելով նրան այգու աշխատակցի հետ։
Ինչպես հայտնում է Ura.ru–ն՝ վկայակոչելով լեհական Hambug-ին միջադեպի մասնակիցները Չելյաբինսկի մետաղափուլական կոմբինատի աշխատակիցներ են։ Նրանք մուտք են գործել այգի առանց տոմսերի, տեսնելով արջին, մտածել են, որ դա արջի հանդերձանքով այգու աշխատակից է, վախեցել են բռնվել առանց տոմսերի ու սկսել են ծեծել նրան։ Երբ սխալը պարզվել է, արջն ինքը հարձակվել է զբոսաշրջիկների վրա, սակայն վերջիններիս հաջողվել է հաղթող դուրս գալ։
«Մենք ստացանք ահազանգ այն մասին, որ երկու տղամարդ արջ են ծեծում... բնականաբար, մենք չհավատացինք, սակայն երկրորդ անգամ նույն ահազանգը ստանալուց հետո խումբ ուղարկեցինք նշված տեղը, հայտնաբերելով ուշաթափ եղած արջին ու երկու արյունլվա տղամարդկանց», – պատմում է այգու աշխատակիցը։
Սամսոն անունով արջը տեղափոխվել է Կրակովի անասնաբուժարան, որտեղ նրա գլխին 9 կար են դրել։ Զբոսաշրջիկների վիճակի մասին տեղեկություններ չկան։