Երևանի մի շարք փողոցներ փակելու համար բերման է ենթարկվել ակցիաների 18 մասնակից․ ոստիկանություն


14:56 , 27 ապրիլ, 2022

Երևանի մի շարք փողոցներ փակելու համար բերման է ենթարկվել 18 անձ:

Ոստիկանությունից նշեցին, որ Հանրապետության հրապարակից բերման է ենթարկվել 11 անձ, 7 անձ էլ բերման է ենթարկվել Թումանյան փողոցից՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը)նախատեսված արարքի համար:

Ընդդիմությունը Երևանի տարբեր հատվածներում իրազեկման ակցիա է անցկացնում` փակելով փողոցներ: