Ոստիկանները կոտրել են ճանապարհը փակած քաղաքացու մեքենայի դիմապակին


14:10 , 27 ապրիլ, 2022

Ոստիկանները կոտրել են Ազատության պողոտան փակած քաղաքացիներից մեկի մեքենայի դիմապակին։ Լրագրողների հետո զրույցում մեքենայի վարորդը նշել է, որ թվով 7-8 ոստիկան միաժամանակ հարվածել են մեքենային՝ ստիպելով հանել այն երթևեկելի հատվածից։

«Մոտ 7-8 ոստիական միաժամանակ հարվածել են մեքենայիս, ոստիկաններից մեկը հարվածեց ու ջարդեց դիմապակին, ասաց` հանի մեքենադ ու չսպասեց, միանգամից հարվածեց։ Ամբողջ կադրերը կաn, ու իրենք էլ ընդունել են, որ իրենց մեղքով է ջարդվել։ Դեմքվով մոտավոր հիշում եմ՝ ովքեր էին, ու կարծում եմ`ընթացք կտամ այս դեպքին»,- ասաց մեքենայի վարորդը։

Նշենք, որ ՀՀԿ անդամները և մի խումբ ընդդիմադիր քաղաքացիներ փակել են Ազատության պողոտան։ Այնտեղ են մեծաթիվ ոստիկանական ուժեր և փորձում են քաղաքացիներին հեռացնել ճանապարհի երթևեկելի մասից ու բացել այն։