14:35 , 27 ապրիլ, 2022Երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց։ Նրանց ուսերին Հայաստանի ու Արցախի դրոշներն են, ձեռքներին պաստառներ՝ «Ամոթ», «Զիջելու հայրենիք չունենք», «Հայաստանը լինելու է, Արցախը լինելու է», «Մի կործանեք երկիրը», «Մինչեւ լավ ապրելը դեռ պետք է ապրել» գրություններով:
Նրանք իրենց հետ բերել են արյունոտ ձեռքերով շապիկներ, որոնք դրեցին աստիճանների վրա: