12:41 , 27 ապրիլ, 2022«Դիմադրություն» շարժման ակտիվիստները իրազեկման ակցիա էին իրականացնում երևանյան փողոցներում ՝ կոչ անելով միանալ իրենց պայքարին հանուն Հայաստանի ու Արցախի:
Երիտասարդների ձեռքին կային Հայաստանի և Արցախի դրոշներ:
Ակցիայի մասնակիցները Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դիմաց «Քոչարի» պարեցին: Նրանց միացավ դերասան, վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանը: