12:24 , 27 օգոստոս, 2013Lragir.am-ը գրում է.
ԱՄՆ-ը լայնամասշտաբ ռազմական գործողություններ չի իրականացնի Սիրիայում, եթե անգամ անհերքելի ապացույցներ հայտնաբերվեն կառավարական զորքերի կողմից քիմիական զենք կիրառելու վերաբերյալ: The Washington Post-ը տեղեկացնում է, որ իշխանությունները կարող են սահմանափակվել հրթիռակոծությամբ, որը 2 օրից ավել չի տեւի: Թերթի տվյալներով, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են գործողությանը եւ սպասում են համապատասխան հրամանի:
Սպասվում է, որ կառավարական զորքերի դիրքերի վրա հարձակումը կատարվելու է ռազմանավերից, չնայած չի բացառվում նաեւ ռմբակոծության տարբերակը: Ամերիկյան հետախուզությունը դեռեւս չի հրապարակել իր տվյալները քիմիական զենքի կիրառման վերաբերյալ, սակայն Սպիտակ տունը քննարկում է հարված հասցնելու տարբերակը: