Գևորն ու իր նմաններն ունեն թուրքական օրակարգը ՀՀ-ում ատաջ տանելու հստակ առաջադրանք, որն էլ հենց հիմա կատարում են


23:50 , 26 ապրիլ, 2022

Такой молодой а уже Наташа

Մեկնաբանելով ընդդիմության կողմից ապրիլի 23-ին կազմակերպված ջահերով երթին տասնյակ հազարավոր մարդկանց մասնակցության փաստն ու այդ կոնտեքստում դիտարկելով Թուքիայի հետ «խաղաղության օրակարգ» զարգացնելու հարցը՝ ՔՊ-ական Պապոյան Գևորը հայտարարել է.«Ո՞վ է ասել, որ հայ-թուրքական երկխոսությանը կարող է դեմ լինել մի քանի հազար մարդ: Կարող է դեմ լինել նույնիսկ մի քանի տասնյակ հազար մարդ, բայց կողմ են մի քանի միլիոն մարդ»,-իր այդ տեսակետը հիմնավորելով այդ թվում և մարզերում ունեցած իրենց շփումներով:

ՔՊ-ականների երիտասարդ սերունդը, որի ներկայացուցիչները բազմաթիվ են ԱԺ-ում, շատ լավ սերտել են միայն իրենց պարագլխին հատուկ մանիպուլյացիայի արվեստն՝ ամեն մեկն այն կիրառելով յուրովի: Հարց է առաջանոմ՝ երբ Պապոյան Գևորը միլիոնների մասին հայտարարություն է անում, որտեղի՞ց է այդ թիվը վերցնում: Աշխարհի երեսին մոտ 10 մլն հայ է ապրում, որից 7,5-8 մլն-ը՝ ՀՀ սահմաններից դուրս: Սփյուռքի տեսակետն այս հարցի վերաբերյալ հայտնի է բոլորին և այն բնավ դրական չէ: Ինչ վերաբերում է հայաստանյան հասարակությանն, ապա այստեղ նույնպես խոսել ՔՊ-ականների օրակարգն արդարացնող, դրա հետևից գնացողների հսկայական թվի մասին, մեծ չափազանցություն կլիներ. ոչ ոք խաղաղությանը դեմ չէ, բայց դեռ քչերին է հայտնի, թե ինչի դիմաց է լինելու այդ խաղաղությունն, եթե առհասարակ լինելու է: Ասել կուզի՝ նույնիսկ եթե հասարակության ներսում փոքր չէ Նիկոլի աջակիցների թիվն, ապա այդ թիվն ուղիղ համեմատական չի կարող համարվել թուրքական օրակարգի սպասարկման կողմնակիցների թվին: Եվ հետո՝ քանի՞ հոգու հետ է մարզերում հանդիպել Պապոյան Գևորը, որ խոսում է միլիոնների մասին: Մարզեր են գնում ու քարոզում, խաբում, սեփական օրակարգն են ներկայացնում՝ աղավաղելով դրա հնարավոր արդյունքները: Այսինքն՝ խոսել բովանդակ հայ ժողովրդի անունից ու հայտարարել, թե հայ ազգը կարող է թուրքի հետ քիրվայությանը կողմ լինել այս պայմաններում, ուղղակի անբարոյականություն է՝ ՔՊ-ական ստիլով:

Գևորգպապոյանները շատ լավ գիտեն, որ իրենց ընտրազանգվածը սեփական ձայնը վստահել է Նիկոլին մեկ բանի համար՝ սոցիալական վիճակի բարելավման: Նույն մարզաբնակների թիվ մեկ խնդիրն այսօր գյուղատնտեսական վարկերն են, դրանց սպասարկումն ու հողից ստացվող բերքի իրացմանն առնչվող խնդիրները:

Ունի՞ Գևորն այս հարցերի պատասխանները: Չունի, բայց փոխարենն ինքն ու իր նմաններն ունեն թուրքական օրակարգը ՀՀ-ում ատաջ տանելու հստակ առաջադրանք, որն էլ հենց հիմա կատարում են՝ Ալիևին նվիրելով Արցախը, Էրդողանին էլ՝ Հայաստանը: