ՊՍԺ-ն նախատեսում է վաճառել մի քանի ֆուտբոլիստների


22:35 , 26 ապրիլ, 2022

Armsport.am-ը գրում է.

ՊՍԺ-ն նախատեսում է վաճառել 7-8 ֆուտբոլիստների. Նրանց թվում են Ջուլիան Դրաքսլերը, Լեանդրո Պարեդեսը, Թիլո Կեհրերը և Լայվեն Կուրզավան: Այս մասին հայտնում է getfootballnewsfrance.com-ը:

Պարեդեսով հետաքրքրված են իտալական մի շարք ակումբներ, սակայն ինքը՝ խաղացողը, ցանկանում է մնալ փարիզյան թիմում։

Հիշեցնենք, որ մրցաշրջանի ավարտից հետո ամենայն հավանականությամբ թիմից կհեռանա գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն: