Անհնազանդության ակցիաներ Գյումրիում․ բերման է ենթարկվել հայտնի քանդակագործը


21:28 , 26 ապրիլ, 2022

Hraparak.am-ը գրում է.

Այսօր ողջ օրը իրազեկման եւ անհնազանդության ակցիաներ են տեղի ունեցել նաեւ Հանրապետության երկրորդ քաղաքում՝ Գյումրիում՝ «Ժողովուրդ, խելքի եկեք», «Առանց թուրքի Հայաստան» կարգախոսներով։ Կարճ ժամանակով փակվել է Սայաթ Նովա փողոցը, որի ընթացքում ոստիկանները բերման են ենթարկել քաղաքացիների։

Տեղեկացանք, որ բերման է ենթարկվել նաև Գյումրիում հայտնի քանդակագործ, մշակութային գործիչ Արթուր Գրիգորյանը եւ մի քանի ժամ անց ազատ արձակվել։ Իրավապաշտպան, քաղակտիվիստ Կարապետ Պողոսյանի եւ Մուշի Ոստիկանական բաժանմունքի պետի միջև էլ բախում է գրանցվել։ Ոստիկաններն ամեն կերպ փորձել են կանխել ակցիան, ինչը սակայն այնքան էլ չի հաջողվել։ Երեկոյան արդեն ակցիայի մասնակիցները հավաքվել են Գյումրու թատերական հրապարակում։