19:02 , 26 ապրիլ, 2022168.am-ը գրում է.
168.am-ի հավաստի տեղեկություններով՝ Լեո-Պարոնյան-Պռոշյան փողոցների հատվածում Նիկոլ Փաշինյանի կառավարական ավտոշարասյունը վթարի է ենթարկել մի քաղաքացու, ով, ըստ ականատեսների, ծանր վիճակում է եղել: Տուժողը, ըստ մեր տեղեկությունների, երիտասարդ աղջիկ է:
Ոստիկանությունից խոստացան ճշտել տեղեկատվությունը:
Մեր նկարահանող խումբն այս պահին գտնվում է դեպքի վայրում:
