Փաշինյանը զանգվածային մարդասպանության մասին խոստովանություն է արել, պահանջելու ենք մեր հաղորդումը քննել առանձին․զոհվածի ծնող


15:18 , 26 ապրիլ, 2022

Tert.am-ը գրում է.

Շառլ Ազնավուրի հրապարակից շարժվելու ենք Կառավարության շենքի մոտ, այդ ոճրագործներին նվեր ենք հանձնելու, ասելու ենք նրանց մասին այն, ինչ մտածում ենք, որից հետո շարժվելու ենք Դատախազություն՝ ներկայացնելու մյուս ծնողների կողմից ներկայացված փաստաթղթերը և ստորագրությունները, որոնք հավաքվել են ծնողների և հարազատների կողմից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված, Ցորի զորամասի զինծառայողներից մեկի մորաքույրը՝ Անահիտ Մանասյանը։

«Մեզ կանչել են Դատախազություն, զրուցել ենք դատախազ Մուրադյանի հետ, մեզ ասաց, որ նույն անձի՝ Նիկոլ Փաշինյանի, վերաբերյալ ևս 4 հաղորդում է եղել հանցագործության մասին, դրանց ընթացք է տրվել և իրականացվում է  քննություն։ Մեր ներկայացրած հաղորդումը նույնպես միանալու է այդ գործերին։ Մեզ համար սկբունքորեն անընդունելի է, որ մեր հաղորդումը քննվելու է մյուս հաղորդումների հետ նույն գործի շրջանակերում»,- ասաց Անահիտ Մանասյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: