Քամելեոնը


14:43 , 26 ապրիլ, 2022
Տարբեր մարդկանց, գործիքչներին պարգևատրելու մոլուցքով տառապող Սիմոնյան Ալենն այս անգամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով է պարգևատրել ՔՊ-ական Շիրակ Թորոսյանին: Թորոսյանը նման «բարձր» պարգևի է արժանացել Սփյուռքի հետ կապերի ամրապնդման գործում իբր ներդրած նշանակալի ավանդի համար:

Շիրակ Թորոսյանը մյուս ՔՊ-ականներից թերևս տարբերվում է նրանով, որ ի տարբերություն շատ-շատերի, ԱԺ 5 գումարումների պատգամավոր է: Այսինքն՝ հասցրել է լինել ՀՀ-ում գրեթե բոլոր իշխանութունների օրոք ձևավորված խորհրդարանների պատգամավոր: Թե իրականում որքանով է նախկին ՀՀԿ-ական, հեղափոխությունից հետո արագորեն Նիկոլի գլխարկը դուխով գլխին քաշած այս անձն նպաստել Սփյուռքի հետ ՀՀ հարաբերությունների զարգացմանը, թերևս հարցի մյուս կողմն է, բայց այն, որ որպես քաղաքական գործիչ Թորոսյանը սովորական «կաշի փոխող» է, ուղղակի անհերքելի իրողություն է. այս մարդու քաղաքական ուղին մի բանի մասին է՝ քամելեոնի:

Իհարկե, անսկզբունքայնության հարցում գուցե Թորոսյանը չեմպիոն է, սակայն իշխանական թիմում նա, անկակսած, միակը չէ: Ընդ որում՝ խոսքը միայն պատգամավորների մասին չէ. պետական չինովնիկների շրջանում ևս քիչ չեն Թորոսյանի վարքագիծը կրկնողները, որոնք ցույց են տալիս իրենց համար միակ արժեքի՝ փողի ու դիրքի անգերազանցելիությունը:

Փաստն այն է, որ ներկայիս իշխանությունների օրոք Հայաստան-Սփյուռք կապերը ոչ միայն չընդլայնվեցին, այլև այնպիսի սեպ խրվեց այդ հարաբերություններում, որ ի չիք դարձրեց և՛ Հայաստանի, և՛ Սփյուռքի ներուժը՝մի բան, որի մասին երկար տարիներ երազում էր թուրք-ադրբեջանական տանդեմը:

Ալենը Թորոսյան Շիրակին պարգևատրել է հենց այդ սեպը խրելու հարցում Նիկոլին օժանդակելու մեջ: