Ադրբեջանցին խայտառակել է ՔՊ-ականներին


13:38 , 26 ապրիլ, 2022
Բավական հետաքրքիր միջադեպ է գրանցվել Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ապրիլի 25-ի լիագումար նիստի ընթացքում: ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամների հայանպաստ հայտարարություններին ի պատասխան Ադրբեջանի պատվիրակության անդամ Սամադ Սեիդովը տարօրինակ է գնահատել հայկական պատվիրակության անդամների ելույթները՝ հայտարարելով.«Սա շատ տարօրինակ է… Ձեր վարչապետն ասել է, որ մենք համաձայն ենք Ադրբեջանի առաջարկներին, մենք պատրաստ ենք ընդունել Ադրբեջանի առաջարկները, իսկ հիմա ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ներկայացուցիչներն իրենց վարչապետի դիրքորոշման դեմ ելույթ են ունենում»:

Հայկական պատվիրակության անդամները Եվրոպայում ակնհայտորեն բախվել են Նիկոլ Փաշինյանի բետոնե պատին՝ ներկված ադրբեջանի դրոշի գույներով: Ընդ որում՝ խոսքը նույն իշխանական թիմի ներկայացուցիչների մասին է, որոնք Եվրոպայում իբր փորձել են առաջ տանել հայկական շահն ու բարձրաձայնել թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից իրականացվող հայատյաց քաղաքականության որոշ դրվագներ՝ սկսած «Գորշ գայելրի» խորհրդանիշ ձեռքի հայտնի ժեստից մինչև Արցախի գազամատակարարման ընդհատման հարց:

Ադրբեջանցին, ըստ էության, հայկական պատվիրակության երեսովն է տվել Նիկոլի ու թիմի կողմից Հայաստանում պրոպագանդվող «խաղաղության օրակարգը», որում, ինչպես հայտնի է, բացակայում է Հայաստանն ու հայկական շահը: Այո՛, Նիկոլն բացահայտորեն հայտարարել է, որ ընդունում է Ադրբեջանի 5 կետանոց պայմանը, ինչն, ըստ էության, թուրքերի թրի տակով անցնել է նշանակում: Հիմա ազերին ասում է՝ ձեր վարչապետը մեր թրի տակով անցել է, դուք այստեղ ի՞նչ հայրենասիություն եք խաղում: Վստահաբար Եվրոպայի սրտում հայտնված ՔՊ-ականներն այս հարցի պատասխանը չէին կարող ունենալ ու չունեն:

Մյուս կոմղից, իհարկե, հարց է բարձրանում, թե որքանով են անկեղծ նույն DJ Էդոն կամ Վլադիմիր Վարդանյանը, որոնք փորձել են բարձրացնել հայերին հուզող կարևոր խնդիրներ՝ նկատի ունենալով այն ճշմարտությունը, որ նրանք նույնպես անձնապես ներգարվված են խաղաղության օրակարգի սպասարկողների շարքերում: Արդյոք նրանց քիչ թե շատ հայակենտրոն ելույթները ներքին լսարանի համար չե՞ն՝ քողարկելու իշխանության իրական դեմքը:
  
Ազերիները Նիկոլից են պատասխան ուզելու…