Մոտ 60,000 տոննա հացահատիկ է անհրաժեշտ 200,000 տոննայից. սա կոչվում է «պաշարները լրացված են»


13:11 , 26 ապրիլ, 2022
Ինչպես երևի արդեն մոռացել եք, Ռուսաստանն այս տարվա մարտի սկզբին սահմանել էր հացահատիկի ու շաքարի արտահանման արգելք, որը տևելու է մինչև օգոստոսի 31-ը։
Քանի որ այս պահին արդեն հրապարակվել է, թե մարտի սկզբի դրությամբ ինչ ապրանքներ են ներմուծվել ու ինչ քանակով, կարող ենք օրինակ նայել, թե ինչքանով են ցորենի «պաշարները լրացված»։
Նախ՝ ցորենի ներմուծման պատմական վիճակագրություն։
2012 - 477681.18 տոննա
2013 - 345571.80
2014 - 332307.42
2015 - 324985.70
2016 - 280239.17
2017 - 312569.42
2018 - 329372.03
2019 - 252307.33
2020 - 350310.70
2021 - 270653.85
Ինչպես տեսնում եք Հայաստանը միջինում տարեկան մոտ 300,000 տոննա ցորեն է ներմուծում։ Ընդ որում՝ անցած տարի այդ միջինից մի բան էլ քիչ է ներմուծվել, այսինքն՝ անցած տարի պաշարներ հաստատ չեն կուտակվել։ Համամասնորեն մինչև օգոստոսի վերջ մենք ունենալու ենք մոտ 200,000 տոննա ներմուծված ցորենի կարիք։
Հիմա գանք 2022-ին։
Հունվար - 30813.08 տոննա
Փետրվար - 27681.30
Ընդհանուր - 58494.38
Մոտ 60,000 տոննա անհրաժեշտ 200,000-ից։ Սա կոչվում է «պաշարները լրացված են»։