Հաջողության 5 դասեր, որոնք տալիս է մեզ բնությունը


14:20 , 27 օգոստոս, 2013

1. Հաջողության հասնելու առաջին քայլը կարելի է սովորել փոքրիկ առյուծներից: Այդ քայլը կոչվում է «արյունոտիր մռութդ»: 


Նրանք կարղանում են սովորել: Սովորում են ավելի փորձառու առյուծներից: Եվ դա անում են ոչ թե դասագրքերով, այլ գործնականում: Նրանք հստակ գիտեն` որպեսզի սովորեն որս անել, պետք է արյունոտեն իրենց մռութը: Իսկ մենք վախենում ենք անգամ ձեռքերներս կողտոտելուց: Մենք նստում ենք նստարանին և նայում, թե ինչպես է որևէ մեկը փորձում սովորեցնել մեզ որս անել: Կամ ավելի վատ, փակվում ենք մեր տանը և ինքնուրույն ենք սովորում, իսկ հետո, երբ գալիս է որսի ժամանակը, ոչ միայն որս անել չենք իմանում, այլև նույնիսկ վախենում ենք արյան հոտից: 

 

2. Երկրորդ քայլը կարելի է ընդօրինակել ձկներից: Այն կոչվում է «հոսանքի դասը»:


Ձկները միշտ լողում են հոսանքին հակառակ, և չնայած ընդհանուր կարծիքին` դա ճիշտ է: Նրանք դա անում են, ոչ թե որպեսզի դժվարացնեն իրենց կյանքը, այլ որպեսզի ավելի շատ ջուր անցկացնեն իրենց կողքով: Այդպես նրանց կողքով ավելի շատ ուտելիք և թթվածին է անցնում: Մենք, ի տարբերություն ձկների, միշտ փորձում ենք լողալ հոսանքի ուղղությամբ և արդյունքում 40 տարվա կենսափորձ ունենալու փոխարեն մենք կուտակում ենք մի կենսափորձը 40 անգամ: Մենք չենք ցանկանում դուրս գալ հարմարավետության օղակից և հետո էլ զարմանում ենք, թե ինչու են կյանքում այսքան քիչ հնարավորություններ տրվում: Մենք ցանկանում ենք վիճակակախաղի տոմս շահել` նույնիսկ չգնելով այդ տոմսը:


3. Երրորդ քայլը դուք կարող եք սովորել փայտփորիկից: Այն կոչվում է «իրատեսական կենտրոնացման դաս»:  


Փայտփորիկը մեզանից ավելի խելացի է: Այո՛, նա գլուխը հարվածում է փայտին, բայց դա շատ արդյունավետ է անում: Նա իրատես է, չի փորձում ջարդել ծառը երկու մասի մեկ հարվածով (ինչպես դա փորձում են անել մեզանից շատերը), նա կենտրոնացած է, չի հարվածում ծառին բոլոր կողմերից:  Նա նպատակաուղղված հարվածում է նույն կետին` դանդաղորեն առաջ գնալով դեպի իր թրթուռը: Մեզ պետք չէ թրթուռը, մենք միանգամից օձն ենք ուզում և ցանկանում ենք այն գտնել ոչ թե հաստաբուն ծառի մեջ, այլ տերևներով ծածկված հատակին:  


4. Հաջողության չորրորդ քայլը կարելի է սովորել շներից: Այն սոցիալական է և կոչվում է «առաջինը շարժիր պոչդ»:


21-րդ դարում այնքան էլ կարևոր չէ, թե ինչ ես դու անում, կարևոր է, թե ինչին ես մոտիվացնում այլ մարդկանց: Եվ հիասքանչ օրինակ է այստեղ շունը: Շունը չի մտածում` «Սկզբից դու ինձ տուն բեր, կերակրիր և դրանից հետո ես փոչս կշարժեմ»: Շունը միշտ առաջինն է ցույց տալիս իր զգացմունքները և միայն հետո է ստանում այն, ինչ իրեն պետք է: Բայց նա չի ստիպում Ձեզ նրան ինչ-որ բան տալ, նա դա այնպես է անում, որ Դուք ինքներդ ցանկանաք այդպես վարվել:


5. Հաջողության հինգերորդ քայլը մեզ կսովորեցնի օձը: Այն կոչվում է «պետք չէ նվնվալ»:


Նա չի մտածում. «Ես չունեմ ոչ ձեռքեր, ոչ ոտքեր, ես վատ տեսողություն ունեմ, ես ծնվել եմ ինձ համար անհամապատասխան երկրում, ինձ ոչ ոք չի սիրում, իմ ծնողներն իր մասին հոգ չեն տանում»: Օձը հարմարվում է այն ամենի հետ, ինչ որ ունի, և մենք նույնիսկ վախենում ենք այս «անդամալույծ կենդանուց»: Իսկ եթե նրան ինչ-որ բան դուր չի գալիս, նա ուղղակի փոխում է իր կաշին և սողում է առաջ` առանց որևէ զղջման: