Ալվեշը չի մտահոգվում, որ մի օր Մեսսին կարող է շրջանցել իրեն


19:47 , 25 ապրիլ, 2022

Armsport.am-ը գրում է.

«Բարսելոնայի» աջ պաշտպան Դանի Ալվեսը հայտարարել է, որ չի անհանգստանում, որ ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին կարող է շրջանցել իրեն ֆուտբոլում նվաճած գավաթների քանակով։

«Եթե քեզ երբևէ գերազանցեն, ուրեմն թող լինի մեկը, ով իսկապես քեզնից լավն է»,- գրել է բրազիլացին սոցցանցերից մեկում՝ գրառումին ավելացնելով լուսանկար, որտեղ համեմատում է իր իսկ գավաթների ցուցակը Լիոնել Մեսսիի գավաթների հետ:

Այս պահին Դանի Ալվեսն իր կարիերայում 43 տիտղոս ունի, իսկ Լիոնել Մեսսին՝ 39 ։ Այսպիսով, բրազիլացին շարունակում է մնալ պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստը։