Աղաջանյան Էդիկը «առյուծի կա՞թ է խմել», թե՞ նրա մոտ տեղի է ունեցել կյանքի ու ապրածի վերաարժևորում


17:51 , 25 ապրիլ, 2022

DJ Էդոն առյուծի կա՞թ է խմել

Չավուշօղլուի հայտնի ազգայնական ժեստը, պարզվում է, անտարբեր չի թողել նաև DJ Էդոյին: Սա հայտարարել է, թե Չավուշօղլուի ազգայնական ժեստը՝ ցուցադրված Մոնտեվիդեոյում հայ համայնքի ներկայացուցիչներին, դատապարտելի գործողություն է և ոչ մի կերպ չի նպաստում երկու ժողովուրդների միջև փոխըմբռնման մթնոլորտի և երկխոսության ձևավորմանը։

Աղաջանյան Էդիկը «առյուծի կա՞թ է խմել», թե՞ նրա մոտ տեղի է ունեցել կյանքի ու ապրածի վերաարժևորում, երբ որոշել է հաթաթա տալ մի ողջ Թուրքիայի արտգործնախարարին՝ երկիր, որի հետ եղբայրանալու անշեջ կրքով են այրված բազմաթիվ ՔՊ-ականների սրտեր ու գուցե սեռական օրգաններ:

Էդոյի այս ակցիան, իհարկե, որևիցե եղանակ չի ստեղծում, այլ ընդամենը քողարկում է իր ու իր թիմի թրքահպատակությունը: Էդոները չգիտե՞ն ժամանակից Թուրքիայի ղեկավարության իրական մտայնությունները, թե՞ ցնցվել են Չավուշօղլուի այդ ժեստից, քանի որ հակառակ իրենց թաքուն ծրագրի, նախարարը ժամանակից շուտ է բացահայտել հայ-թուրքական խաղի էությունը: Որոշ իմաստով, այո՛, Չավուշօղլուն ջուր է լցրել հայ հասարակության առողջ հատվածի ջրաղացին՝ ակամա սթափեցնելով անգամ նիկոլական հովերով տարվածներին, ինչն ակնհայտորեն չի տեղավորվում ակումբներում բարձր երաժշտության տակ ցկցկալուն սովոր պետական պաշտոնյա դարձած այս սուբյեկտի ու նրա նմանների հայադավ ծրագրերում. դա վնասակար է Նիկոլի իշխանությանը:

Բա տենց բան ե՞ն անում, ա՛յ Մեվլյութ ախպեր: