Գուգոյի թուրքական խաբկանքը


14:06 , 25 ապրիլ, 2022
Խոսելով «խաղաղության օրակարգի» կարևորության ու այն սպասարկելու մասին՝ Արսենյան Գուգոն օրինակ է բերել Թուրքիայի՝ Իրաքի հյուսիս ներխուժման փաստն՝ ակնարկելով, ըստ էության, որ եթե Հայաստանը մերժի թուրքական օրակարգն, ապա նույնը սպասվում է նաև մեզ: Իսկ լրագրողի ճշտող հարցին՝ ի՞նչ երաշխիք, որ այդ լուծմանը գնալու պարագայում նույն Թուրքիան ու Ադրբեջանը հիմա էլ Սյունիքին չեն հարվածելու կամ՝ Տավուշին, Լոռիին, Երևանին, Գուգոն պատասխանել է՝ երաշխիքը երկկողմ հարաբերություններն են. դրանք անվտանգային գիծ կլինեն ՀՀ-ի համար, և եթե փաստաթղթեր ստորագրելուց հետո որևէ մեկի մտքով անցնի էսկալացիայի գնալ, ապա պատասխանատվությունը չի ուշանա:

Գուրգեն Արսենյանը, փաստորեն, սեփական ակնոցները ներկել է բաց վարդագույնով կամ մարդկանց ուղղակի հիմարի տեղ է դրել: Թուրքիան, որն այժմ Սիրիան վերածել է ավերի ու ավարի ենթարկված տերիտորիայի, այդ երկիր ներխուժումից առաջ եղբայրական հարաբերությունների մեջ էր Ասադի հետ, սիրիական տնտեսությունում թուրքական մասնակցությունն ահռելի էր, իսկ Էրդողանի ու Սիրիայի նախագահի կանայք էլ ընկերուհիներ էին: Այսինքն՝ նույնիսկ անձնական մտերմություն էր առկա առաջնորդների միջև: Իսկ թե ինչ եղավ 2011-ի մարի 15-ին, հայտնի է բոլորին: Սա է էրդողանական Թուրքիայի իրական դեմքը, որի հետ, գուգոները, փաստորեն, ուզում են հարաբերություններ կառուցել ու անվտանգության երաշխիքներ ստանալ:

Հայաստանի միակ երաշխիքը սեփական բանակն է, ինչպես նաև դաշնակից երկրների հետ հասկանալի, վստահելի հարաբերությունների կառուցումը: Թուրքի ստորագրությունը, դա փաստված է պատմությամբ, գրոշի արժեք չունի և որևիցե փաստաթղթի տակ: Խաղաղություն ես ուզում՝ պատրաստվիր պատերազմի՝ ահա թուրքի հետ հարաբերությունների միակ բանաձևը:

Սրանք հակառակն են անում՝ խաղաղություն են մուրում՝ պատրաստվելով վերջնական կապիտուլյացիայի: