Պուտինը հաղթանակի առթիվ շնորհավորել է Մակրոնին


13:56 , 25 ապրիլ, 2022
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել Ֆրանսիայի նախագահական ընտրություններում հաղթած Էմանուել Մակրոնին, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Սրտանց մաղթում եմ Ձեզ հաջողություններ պետական գործունեության մեջ, ինչպես նաև քաջառողջություն և բարեկեցություն»,- ասված է ուղերձում։