Ապաքաղաքականության քարոզը ձեզ որոշումների կայացումից հեռու պահելու փորձեր են


22:01 , 24 ապրիլ, 2022
Մեր բոլոր խնդիրները քաղաքական են, քաղաքական են նաև դրանց լուծումները։
Ապաքաղաքականության քարոզը ձեզ որոշումների կայացումից հեռու պահելու փորձեր են։
Հետաքրքիր է չէ՞. բոլորը, ովքեր ձեզ համոզում են քաղաքական հարցերով չհետաքրքրվել, ակտիվ զբաղվում են քաղաքականությամբ։
Հայկական հարցը քաղաքական հարց է, Ցեղասպանության հարցը քաղաքական հարց է, անվտանգության հարցը քաղաքական հարց է, կրթության խնդիրները քաղաքական հարցեր են, նպաստներն ու թոշակները՝ նույնպես։
Ուրեմն ապաքաղաքականացման գլոբալ քարոզին, մենք պետք է հարկադրենք տոտալ քաղաքականացումը և պատասխանատվության ստանձնում։ Չթողնեք, որ ձեր ճակատագիրը ուրիշները որոշեն։