Ռոնալդուն կարող է մասնակցել Արսենալի դեմ խաղին


18:43 , 22 ապրիլ, 2022

Armsport.am-ը գրում է.

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է մասնակցել ԱՊԼ-ի 34-րդ տուրի՝ «Արսենալի» դեմ խաղին:

Այս մասին հայտնել է մանկունիացիների գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ պորտուգալացի նորածին որդու մահվանից հետո հինգշաբթի օրը ժամանել է ակումբային մարզաբազա և մասնակցել «Մանչեսթեր Յունայթեդի» մարզմանը: